Մարտին Սկորսեզեն կստանա «Սամուրայի մրցանակ»
Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և նրա ճապոնացի գործընկեր Կիյոսի Կուրոսովան կստանան «Սամուրայի մրցանակ» Տոկիոյի միջազգային կինոփառատոնին: Այս մասին հայտնել է Variety-ն:
Սկորսեզեն և Կուրոսավան արժանացել են այդ մրցանակին կինոյում իրենց ձեռքբերումների համար: Մրցանակները նրանց կհանձնվեն փակման երեկոյին, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
Ինչ վերաբերում է Կուրոսովային, ապա նա իր նոր ֆիլմը նկարահանել է Ֆրանսիայում: Պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի փառատոնին: