Անջելինա Ջոլիի նմանակը՝ Փիթի հետ հնարավոր հանդիպման մասին
Մառա Թեյգանը Անջելինա Ջոլիի ամենահայտնի նմանակներից է: Վերջերս Բեվերլի Հիլզում աղջկան բռնել են «TMZ»-ի պապարացիները և սկսել հարցաքննել նրան Փիթի և Էնջիի բաժանության մասին:
Նրանց հետաքրքրում էր` մտադիր չէ՞ արդյոք աղջիկը «խաբել» Բրեդին և սկսել հանդիպել նրա հետ, որպես Անջելինա: Չէ որ Բրեդը դեռ սիրահարված է Էնջիին և ասում են, որ դեմ չէր լինի միանալ նրա հետ:
«Ոչ ժողովուրդ, ինչ եք ասում: Ես արդեն սիրահարված եմ, այնպես որ Փիթի հետ հանդիպման մասին խոսք լինել չի կարող: Դա ահավոր կլիներ, իմանալով, որ նա սիրում է Էնջիին և այդտեղ հայտնվում եմ ես: Ոչ՛, դա հնարավոր չէ»,- ասել է նա: