Ինչպիսին է իրականում Ալլա Պուգաչովան
Ռուսական երգարվեստի պրիմադոննա Ալլա Պուգաչովան և նրա մտերիմ ընկերուհի Ռեդելը միասին են արդեն 30 տարի: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նրանք ծանոթացել են այն ժամանակ, երբ Պուգաչովան բաժանվել է երկրորդ ամուսնուց և հենց Ալինա Ռեդելին է վստահել իր գաղտնիքները:
Ֆիլիպ Կիրկորովի մասին առաջինը Ալինան է իմացել և ընկերուհուն խորհուրդ է տվել կրկին մայրանալ: Նա երգչուհուն գիտի այնպես, ինչպես՝ ոչ ոք:
«Նա հոգով շատ համեստ ու ամաչկոտ մարդ է: Այն անհասանելիությունը, կոպտությունը, որ նա ունի, պարզապես դիմակ է, որը նա պարտավոր է կրել, և որը թաքցնում է նրա իրական հոգին»-ասել է Պուգաչովայի ընկերուհին: