Թիմբերլեյքը պատմել է ընտանեկան կյանքի մասին (լուսանկար)
Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքն արդեն մեկ տարի է ինչ մեծացնում է իր փոքրիկին, բայց դեռևս չի կարողանում հագենալ իր նոր կարգավիճակից: Նա պատմել է իր որդու մասին և թե ինչպես է երեխան փոխել իր կյանքը: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
«Երեխայի ծնունդն արմատապես փոխեց ամեն ինչ: Կարծես քնից արթնանում ես, նայում հայելու մեջ և ինքդ քեզ ասում` ի՞նչ անեմ այս ամենի հետ: Ես երբեք չէի կարողանա գրել իմ «Can’t Stop the Feeling» երգը այնպիսին, ինչպիսին այն կա, եթե փոքրիկս չլիներ: Երբ այն գրում էի, մտածում էի, որ որդիս է լսելու»,- անկեղծացել է Ջասթինը:
Թիմբերլեյքը չի կարողացել չարտահայտվել նաև կնոջ` Ջեսսիկայի և այն մասին, թե ինչքան է հիացած նրա` երեխայի հետ ճիշտ վարվելու ունակությամբ:
«Երբեմն նայում են կնոջս և մտածում` որտեղի՞ց գիտի այս ամենը: Դա անհավանական է»,- հավելել է վերջինս: