Քեզանով եմ սիրում աշխարհն ու մարդկանց, մամ ջան. Քրիստինե Պեպելյանի շնորհավորանքն իր մայրիկին
Երգչուհի Քրիստիեն Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր «Մայրիկ» երգի տեսահոլովակն ու շնորհավորել իր մայրիկին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
«12 տարի առաջ ասացի` մամ, քեզ համար եմ երգում, մամ ջան, որ ամեն անգամ լսելիս իմանաս, որ հատուկ քեզ համար երգ կա էս աշխարհում.... իմ Աշխարհ: Քեզ շնորհակալ եմ, որ համբերատար ես, զուսպ, հասկացող...ու միշտ կողքիս!!! Երբեք հոգնած չես, միշտ ժամանակ ունես (ի տարբերություն ինձ)։ Քեզանով եմ սիրում աշխարհն ու մարդկանց:
Շնորհավորում եմ ինձ, Մամ ջան։ Այո՛, ինքս ինձ եմ շնորհավորում, որ կաս, որ իմն ես... Սիրում եմ քեզ»,-գրել է Քրիստինե Պեպելյանը: