Արքայադուստր Շարլոտան նոր տիտղոս ունի
Վաղուց արդեն հայտնի է, որ արքայադուստր Շարլոտայի յուրաքանչյուր հագուստ հանրությունը սպառում է աննախադեպ արագությամբ: Փոքրիկ գեղեցկուհուն արդեն հաջողվել է նոր տիտղոսի արժանանալ: Հայտնի իսպանացի մոդելավորող Պեպա Գոնսալեսը արքայադստերը համարել է «նորաձևության մինի կուռք»: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Իհարկե, տիտղոսը հավասարապես կիսում է նաև նրա բարձրաճաշակ մայրը` Քեմբրիջի դքսուհին, այնուամենայնիվ, Շարլոտան, ով բավականին նման է իր մեծ տատիկին` թագուհի Եզիսաբեթին, այնքան գրավիչ ու հմայիչ է, որ այդ հմայքի շնորհիվ նույնիսկ ամենատգեղ զգեստը վերածում է մայրիկների երազանքի զգեստի:
Իզոր չէ, որ հայտնի ֆրանսիական ապրանքանիշը փոքրիկ գեղեցկուհուն մի ամբողջ հավաքածու է նվիրել, իսկ մոդելավորող Marc Jacobs-ը որոշել է ստեղծել Շարլոտայի շուրթերի գույնը հիշեցնող վարդագույն երանգով շրթներկ, որը կկոչվի արքայադստեր անունով: