Աննա Սեմենովիչի ընկերուհին խոսել է նրա անձնականի մասին
Աննա Սեմենովիչի ընկերուհին` Եկատերինա Օդինցովան, բացահայտել է ընկերուհու գաղտնիքը. գեղցկուհի երգչուհու սիրտն այսօր ազատ է: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Չնայած տարածված լուրերին, թե Աննան գաղտնի նշանադրվել է, ընկերուհին պնդում է, որ Աննա արագորեն հաղթահարում է անձնական կյանքում եղած խնդիրները, անգամ իր օգնությունն է առաջարկում:
«Երբ սոցցանցերում իմ գեղեցկուհի ընկերուհու հետ լուսանկարներ եմ տեղադրում, իմ տղամարդ ընկերները աղաչում, նույնիսկ պահանջում են, որ ծանոթացնեմ նրա հետ: Մտածում եմ ընթրիք կազմակերպել և բոլորին հրավիրել` տալով 10 րոպե Աննային գայթակղելու համար: Ի՞նչ կասես, Աննա: Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ դու երբեք ժամանակ չունես»,- ասել է Օդինցովան: