Քիմ Քարդաշյանը ինտերնետային կայքերից մեկին դատի է տվել իրեն զրպարտելու համար
Ամերիկաբնակ հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը «MediaTakeout» ինտերնետային կայքին դատի է տվել իրեն զրպարտելու համար: Լրագրողը, ով գրել էր, թե Քիմ Քարդաշյանը հորինել է Փարիզում իրեն կողոպտելու դեպքը, նույնպես պատասխանատվության կենթարկվի: Այս մասին գրում Rambler.ru-ն:
Քիմը կայքից պահանաջել էր հերքել լուրը և ներողություն խնդրել, սակայն մինչև այժմ նման հրապարակում կայքը չի արել:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ հոկտեմբերի 3-ին ոստիկանական համազգեստով մի քանի տղամարդ հարձակվել են Քիմի վրա և թալանել նրանք: Գողոնի ընդհանուր արժեքը 10 մլն դոլարի է հասնում: