Ռեկորդային քանակությամբ օտարալեզու ֆիլմեր՝ «Օսկար»-ի թեկնածուների շարքում
«Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի թեկնածուները այս տարի ռեկորդային ցուցանիշ են գրանցել: Ինչպես հայտնում է Variety-ն` 85 հայտ է ներկայացվել:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2տ առաջ. 83 հայտ:
Այս տարի առաջին անգամ այս անվանակարգ է «ներխուժել» Եմենը, ներկայացված են ֆիլմեր Ալբանիայից, Արգենտինայից, Բելգիայից, Բոլիվիայից, Չեխիայից, Վրաստանից, Ղազախստանից, Սերբիայից և այլն:
Ռուսաստանից մրցանակաբաշխությանը կմասնակցի Անդրեյ Կոնչալովսկու «Եդեմ» ֆիլմը, Իսպանիայից Պեդրո Ալմոդովարայի «Ջուլետա» ֆիլմը, Կանադան կներայացնի «Սա ընդամենը աշխարի վերջն է» ժապավենը, Ուկրաինայից` Ռոման Բոնդարչուկի «Ուկրաինական ոստիկաններ» և այլն: