Յակուտիայում նկարահանված ֆիլմը` «Ոսկե գլոբուս»-ի թեկնածու
Յակուտիայում ստեղծված դետեկտիվ ֆիլմը` «Ինձ սպանողը» վերնագրով, ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի թեկնածուների շարքում: Այս մասին հայտնում է Tass-ը:
Ֆիլմի պրոդյուսերը նշել է, որ ռուսական ֆիլմն առաջին անգամ է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության մասնակիցների թվում, իսկ ահա մրցանակաարդյունքները պարզ կդառնան դեկտեմբեր ամսին:
Այս ֆիլմը նաև ներկայացվել է ԱՄՆ-ում կայանալիք Համաշխարհային ասիական կինոփառատոնում, և դարձել է առաջին յակուտիական ֆիլմը, որը այդ փառատոնում կներկայացնի Ռուսաստանը:
Ֆիլմը երիտասարդ քննիչի մասին է, որը հետաքննում է Յակուտիայում տեղի ունեցած սպանությունը: