Ջիմ Քերրիի նախկին սիրեցյալի մայրը նրան դատի կտա
Ջիմ Քերրի երբեմնի սիրելիի մայրը դատի է տալիս հոլիվուդյան հայտնի աստղ Ջիմ Քերրիին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Բրիջիտ Սվիթմենի կարծիքով` դերասանն իր աղջիկներին սեռական մերձեցման ճանապարհով փոխացվող հիվանդությամբ է վարակել և այնուհետ լքել: Կինը նաև նշում է, որ աղջիկը կյանքին վերջ է տվել իր և դերասանի բաժանման և հիվանդության պատճառով: Կինը նախկինում այս քայլին չի դիմել, որովհետև Քերրին իրեն սպառնացել է:
Նա նաև հավելել է, որ դստեր մոտ էմոցիոնալ պոռթկում է եղել, երբ վերջինս ընդունել է այն դեղահաբը, որն իբրև թե պատկանել են Քերրիին:
Ավելի վաղ նման պատճառներով ռեժիսոր Մարկ Բարտոնն էլ էր հայց ներկայացրել դերասանի դեմ: