Վերա Բրեժնևայի խոստովանությունը (լուսանկար)
Մշտապես գտնվելով հանրության ուշադրության կենտրոնում` Վերա Բրեժնևան խնամքով թաքցնում է իր անձնական կյանքը: Դեռ անցած տարի երգչուհին գաղտնի ամուսնացել էր իր պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ, և միայն հիմա` իր առաջին մենահամերգից հետո է ամուսուն հրապարակավ անվանում «սիրելիս»: Վերան ինսթագրամյան իր էջում բոլորին հրապարակավ շնորհակալություն է հայտնել` համերգի կայացմանը աջակցելու համար: Այս մասին գրում է 7days.ru-ն:
«Մենք մտածում էինք համերգը կազմակերպել փետրվարին` իմ 35-ամյակի կապակցությամբ, բայց հետո հասկացանք, որ սպասելու կարիք չկա, քանի որ արդեն կա պատրաստի ծրագիր, որը կարող ենք ցուցադրել հանդիսատեսին: Ուրախ եմ, որ այն հատկապես հոկտեմբերին է: Սիրում եմ, երբ գալիս է ոսկեգույն աշունը»,- նախօրեին խոստովանել է երգչուհին: