«Chanel»-ի հերթական հոլովակը (տեսանյութ)
Ֆրանսիական «Chanel» նորաձևության տունը հերթական հոլովակն է նկարահանել, որը նվիրված է ընկերության հիմնադիր Կոկո Շանելին և ապրանքանիշի պատմությանը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Տեսանյութը պատմում է «Chanel»-ի խորհրդանիշներից մեկին` կամելիա տեսակի ծաղկին, որով զարդարում էին բաճկոնակների վրայի կոճակները, կրծքազարդերը և հագուստը: