44-ամյա Ջերրի Հոլլիուելը երկրորդ անգամ կմայրանա (լուսանկար)
«Spice Girls» խմբի նախկին անդամ Ջերրի Հոլլիուելը ուրախալի լուրով կիսվել է իր միկրոբլոգում: Երգչուհին չի փորձել թաքցնել երկար սպասված իրադարձությունը իր երկրպագուներից` հրապարակելով լուսանկար, որը մակագրված է այսպես` «Աստված օրհնի մայր բնությունը»:
Այս հրապարակումից հետո երգչուհու երկրպագուների մոտ կասկած չի մնացել, որ նա շուտով մայրանալու է: