Մելաձեն հարսանիքի է պատրաստվում
Մեկ տարի առաջ Վալերի Միլաձեի ավագ դստերը` Ինգային, ամուսնության առաջարկ էր արել վերջինիս սիրելին` անգլիացի Նորի Վերգիզը: Նշանադրությունը կայացել էր աշխարհի ամենագեղեցիկ հյուրանոցներից մեկում և բավականին ռոմատիկ միջավայրում: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Երիտասարդը ամեն ինչ պատրաստել էր Ինգայի համար և հաճելի անակնկալ մատուցել: Զույգը միայն վերջերս կարողացավ որոշել հարսանիքի օրը. այն կայանալու է 2017թ.-ի հոկտեմբեր ամսին:
Բոլոր աղջիկների նման հայտնի երգչի դուստրը ևս կամենում է ավանդական ճերմակ զգեստով պսակադրվել: Փեսացուն որոշել է կազմակերպչական ողջ ծախսերը ինքը հոգալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարսանիքի նախապատրաստական աշխատանքները այդքան երկար են տևելու, կարելի է ենթադրել, որ արարողությունը բավականին շքեղ կլինի: