Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ կմայրանա
Երգչուհի և մոդելավորող Ջեսիկա Սիմփսոնը և նրա ամուսին Էրիկ Ջոնսոնը այժմ դաստիարակում են 2 մանկահասակ երեխաների` 4-ամյա Մաքսվելլին և 3-ամյա Էյսին: Շշուկներ են պտտվում, որ երեխաների թիվը շուտով կհամալրվի: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Երգչուհին վերջերս տեղի ունեցած երեկույթներից մեկի ժամանակ հրաժարվել է ոգելից խմիչք օգտագործելուց, իսկ Լոս-Անջելես թռչելիս նրան կլորացած փորիկով են նկատել:
Ջեսիկան այն աստղերից չէ, որոնք ամեն կերպ հանրությունից թաքցնում են իրենց անձնական կյանքի մանրամասները, և զարմանալի է, որ մինչ այժմ երգչուհու պաշտոնական ներկայացուցիչը չի խոսել այս մասին:
Օդանավակայանում նրան տեսածները նշում են, որ երգչուհին կրում էր այնպիսի զգեստ, որը ոչ միայն չէր քողարկում, այլև ցուցադրում էր որովայնի շրջանի կլորությունը:
Ուրախալի լուրը հաստատում են նաև Ջեսիկայի մտերիմները` նշելով, որ նրա աչքերում արտասովոր փայլ է հայտնվել: Զույգը դեռ ամռանն էր պլանավորում ևս մի երեխա ունենալ, ուստի ասեկոսեն կարող է համապատասխանել իրականությանը: