Վուլիչենկոյի յուրօրինակ նվերը դստերը
Ռուս կինոդերասանուհի Եկատերինա Վուլիչենկոն դստեր ծննդյան 10-ամյակի կապակցությամբ կազմակերպել է «հին ամրոցի ուրվականի» ոճով խնճույք: Այս մասին փոխանցում է 7days.ru-ն:
Դեռատի աղջնակին գրավում է ցանկացած կախարդական բան, և այդ պատճառով որպես նվեր նա մայրիկից խնդրել է Հերմիոնեի կախարդական փայտիկից և Հարրի Փոթթերի բվից:
Դերասանուհին ասել է, որ Մոսկվայի կեսը ոտնատակ է տվել և ի վերջո գտել է Փոթթերի բվին հիշեցնող բու, բայց խաղալիք տարբերակով: Այն աղջնակին շատ է դուր եկել: Մոր խոսքերով` իր դուստրն այժմ իրեն դեռատի կախարդուհի է զգում: