Թոմ Հենքսը պատմել է կնոջ մասին
Օսկարակիր հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսը խոտովանել է, որ իր կյանքի ամենակարևոր հերոսը իր կինն է` Ռիտա Ուիլսոնը, ում հետ համատեղ կյանք է վարում արդեն 28 տարի: Այս մասին գրում է Starlife.ru-ն:
Վերջերս դերասանը ասել էր, թե ինչպիսի սարսափելի ապրումների մեջ է եղել, երբ սիրելի կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել: Այժմ, երբ ամեն բան անցյալում է, դեռ դերասանը դողացող ձայնով է խոսում այդ օրերի մասին:
«Այս պահին միայն կարող եմ ծնկի գալ իմ կնոջ խիզախության առաջ: Նա ամենաիսկական հերոս է: Հաճախ են ասում, որ մեր օրերում դժվար է պահպանել ամուսնությունը, բայց ոչ այն դեպքում, երբ ճիշտ ընտրություն ես արել: Մենք միմյանց աջակցում ենք ցանկացած հարցում»,- ասել է Հենքսը:
Դերասանը հավելել է, որ ամուսնական կյանքին նրանք շատ լուրջ են վերաբերվել հենց ամենասկզբից: «Ես նվազագույն կասկած իսկ չունեի, որ ճիշտ կողակից եմ ընտրել»,-անկեղծացել է Թոմը: