Քրիստինա Ստյուարտը պատմել է իր սեռական կողմնորոշվածության մասին
«Մթնշաղ» ֆիլմի հերոսուհի Քրիստինա Ստյուարտը երբեք չի թաքցրել իր հարաբերությունները հասարակությունից: Դերասանուհին չի պատմել այդ մասին, սակայն չի էլ փորձել թաքցնել: «Elle» ամսագրի նոր համարում նա բացահայտ պատմել է իր սեռական կողմնորոշվածության մասին:
«Ես չեմ ամաչում: Եվ ես չեմ մոլորվել»,- ասել է դերասանուհին՝ պատասխանելով իր տարօրինակ հարաբերությունների, Ռոբերտ Պատինսոնի, նրա նախկին սիրեցյալի և այլ բազմաթիվ կանանց հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ հարցին:
Նա նաև հավելել է. «Ամեն ինչ փոխվել է: Եվ ոչ միայն ինձ մոտ: Մենք այժմ ունենք հնարավորություն արտահայտելու մեզ և լինել իրական: Տղաների հետ ես ինձ լավ չէի զգում»,- ասել է նա: