Ռիհաննան և Դրեյքը բաժանվել են (լուսանկարներ)
Մինչ որոշ հայտնիներ բացում են նոր էջ իրենց հարաբերություններում, օրինակ՝ Շայա Լա Բեֆը և Միա Գոտը, ովքեր ամուսնացել են, մյուսները՝ շտապում են ավարտել իրենց գիրքը, վերջում գրելով «The End»:
Վերջինների թվին են պատկանում Ռիհաննան և Դրեյքը:
«Նրանք շարունակում են սիրել միմյանց և միշտ մտերիմ կլինեն միմյանց հետ: Հնարավոր է, մի օր Ռիհաննան և Դրեյքը միասին լինեն, սակայն հաստատ ոչ հիմա»,- ասել է աղբյուրը: Այս մասին հայտնել է Spletnik.ru-ն:
Պետք է հիշել, որ օգոստոս ամսին Դրեյքը հրապարակայնորեն սեր խոստովանեց Ռիհաննային: Բացի այդ, երգչուհին և ռեփերը միանման դաջվածքներ էին արել, իսկ մամուլում գրում էին, որ ի վերջո նրանք կամուսնանան:
Սակայն զույգը, որն արդեն 7 տարի է ծանոթ է և անցյալում ևս հանդիպել է, կրկին բաժանվեցին: