ԼՂ այցելած Սոսո Պավլիաշվիլին այլևս Ադրբեջանի «սև ցուցակում» չէ
Ադրբեջանը իր «սև ցուցակից» հանել է վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիին, նաև Թիմուր Թեմիրովին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով РИА «Новости»-ին:
Նրանք հայտնվել էին «սև ցուցակ»-ում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այս ցուցակը պարբերաբար թարմացվում է, և դրանում ներառված անձանց մուտքը Ադրբեջան արգելվում է:
Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտնել են, որ երգիչները նամակով դիմել են իրենց և ցանկություն հայտնել համերգով հանդես գալ այդ երկրում: Նամակը քննարկելուց հետո նրանց հանել են «սև ցուցակ»-ից: