Հնարավոր է, որ Աննա Սեդոկովան զրկվի կրտսեր աղջկանից
Աննա Սեդոկովայի մասնակցությամբ հայտնի «Секрет на миллион» հաղորդումը դարձել է ամենազգացմունքայիններից մեկը: Երգչուհին անկեղծացել և պատմել է իր անձնական կյանքի և մասնագիտական գաղտնիքիների մասին: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Հաղորդման ընթացքում խոսվել է նրա դժվար կյանքի բոլոր մանրամասների մասին, թե ինչպես է հայրը լքել նրան, երբ Աննան փոքր էր, ինչպես է վերջինս հաղթահարել առաջին ամուսնալուծությունը, որի պատճառը ֆուտբոլիստ ամուսնու դավաճանություններն էին և այլն:
Երգչուհին պատմել է նաև երկրորդ ամուսնու՝ Մակսիմ Չերնյավսկու հետ հարաբերությունների մասին, ումից բաժանվել է երկրորդ դստեր ծնվելուց երկու տարի անց: Ամուսնալուծությունից արդեն երեք տարի է անցել, բայց, թվում է, թե այն դեռ հետապնդում է Աննային:
Վերջինս նշում է, որ նախկին ամուսնու տատիկը լրջորեն մտադիր է իրենից խլել դստերը, իսկ ահա Չերնյավսկու ազգականներից մեկն էլ արդեն որոշ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Աննան իր հերթին մարտական է տրամադրված և չի կամենում հրաժարվել իր աղջկանից՝ պատրաստ լինելով մինչև վերջ պայքարել նրա համար: