Էշթոն Քաթչերը հիասթափված է. նրա կինը տղա երեխայի է սպասում
Էշթոն Քաթչերը հեռուստաշոուներից մեկի ժամանակ հայտարարել է, որ կինը՝ Միլա Կունիսը, իրեն որդի է պարգևելու, ինչն իրեն այնքան էլ չի երջանկացնում: Այս մասին հաղորդում է Page.six կայքը:
Դերասանը նշել է, որ ավելի շատ ուզում էր դուստր ունենալ, քան որդի: Նա մտավախություն է հայտնել, որ այս հանգամանքը կարող է պատճառ հանդիսանալ, որ Միլա Կունիսը այսքանով սահմանափակվի, և խոստովանել է, որ եթե երկրորդ զավակն էլ աղջիկ լիներ, անկասկած երրորդը երկար սպասեցնել չէր տա:
Միլա Կունիսն էլ նշել է, որ երկրորդ հղիության ժամանակ իրեն շատ ավելի լավ ու հանգիստ է զգում, նույնիսկ երբեմն-երբեմն մոռանում է բժշկին այցելելու մասին:
Նա անկեղծացել է, որ առաջին հղիության ընթացքում նա րոպե առ րոպե գիտեր՝ ինչպես է զարգանում և ինչ տեսք ունի իր փոքրիկը, իսկ այժմ գաղափար իսկ չունի նման մանրամասների մասին: