Մայքլ Ջեքսոնի դուստր Փերիսը հաշտվել է մոր հետ (լուսանկար)
Փերիս Ջեքսոնը սոցցանցերից մեկում հուզիչ լուսանկար է հրապարակել մոր՝ Դեբբի Ռոուի հետ: Վերջինս ծանր վիճակում է գտնվում՝ քիմիաթերապիայի միջոցով հաղթահարելով քաղցկեղ հիվանդությունը:
Այդ լուսանկարը իրարանցում էր առաջացրել երկրպագուների մոտ, քանի որ մայր ու դուստր երկու տարի չէին շփվում միմյանց հետ. պատճառը Դեբբիի նշանադրությունն էր, որին դեմ էր երիտասարդ դուստրը:
Վերջինիս կարծիքով՝ դա մեծ անարգանք էր հոր լուսավոր հիշատակի հանդեպ և վիրավորանք իր հանդեպ: Դեռևս այդ ժամանակ երկրպագուների մի մասը պնդում էր, որ պետք է հաշտվել մոր հետ, մյուսն էլ կիսում էր Փերիսը կարծիքը:
Սակայն մոր հիվանդության մասին տեղեկանալով, աղջիկը անմիջապես տեղափոխվելու է մոր մոտ՝ նրան աջակցելու, խնամելու և մշտապես կողքին լինելու համար:
«Instagram»-ում Փերիսը մոր հետ լուսանկար է հրապարակել՝ այն մակագրելով այսպես՝ «Ես մարտիկ եմ, քանի որ նա էլ է մարտիկ»: