Ո՞ւմ է Վերա Բրեժնևան սեր է խոստովանել (լուսանկար)
Ինչպես հայտնի է Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել էին 2015 թվականի հոկտեմբերին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Զույգը թաքցնում էր իր հարաբերությունները և երբեք չէր ցուցադրում հանրության առջև իր զգացմունքները:
Սակայն, հանգստյան օրերին երգչուհին չի կարողացել զսպել իր էմոցիաները և համերգից հետո նկար է հրապարակել Instagram-ի իր էջում հետևյալ խոսքերով. «Խոսքերը ժամանակի ընթացքում մոռացվում են, մոռացվում են արարքները: Միայն զգացմունքները, որոնք մենք ապրել ենք՝ մնում են ընդմիշտ: Շնորհակալ եմ իմ հիանալի ընկերներին, ովքեր կիսել են ինձ հետ իմ մեծ համերգը: Այս էմոցիաներն անմոռանալի են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են: Հենց դուք եք իրական սերը»: