Հիվանդ Սելենա Գոմեսին երկրպագուները հանդիպել են սրճարանում (լուսանկարներ)
Սելենա Գոմեսը մեկ ամիս առաջ հայտնել էր, որ ժամանակավորապես հեռանում է բեմից, առողջության հետ ունեցած խնդիրների պատճառով: Գայլախտի հայտնաբերումից հետո Գոմեսը քիմիոթերապիայի կուրս է անցել, որից հետո սկսել է բողոքել դեպրեսիայից, որոնք առաջացել են հիվանդությունից հետո: Այս մասին հայտնել է ETOnline-ը:
Այդ պատճառով հայտնի երգչուհին որոշել է դադար վերցնել: 24-ամյա Գոմեսն այժմ գտնվում է վերականգնողական կենտրոնում, որը գտնվում է առանձնացած անտառային տեղանքում:
Նախօրեին երկրպագուները Գոմեսին տեսել են Թենեսիի սրճարաններից մեկում: