Անջելինա Ջոլին դարձել է Քիմ Քարդաշյանի հարևանուհին (լուսանկարներ )
Եվ այսպես, Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի բաժանության մասին լուրերն ընթացքի մեջ են: Աստղերը շարունակում են բաժանվել: Էնջին ստացել է երեխաների միանձնյա խնամք, իսկ Փիթն օրերս վերջապես տեսել է երեխաներին: Սակայն ամենակարևորն այն է, որ դերասանուհին տեղափոխվել է Մալիբուի առանձնատնից՝ Հիդեն Հիլս:
Սակայն պետք է նշել, որ դա իր առանձնատունը չէ, Էնջին պետք է վճարի առանձնատան համար 30 հազար դոլարի չափով վարձ:
Իսկ ո՞վ է Էնջիի հարևանուհին: Նրա հարևանուհին բոլորին հայտնի Քիմն է:
Դե ինչ, բարի գալո՛ւստ, Էնջի: Գուցե քեզ հաջողվի սելֆի ունենալ Քիմի և Քանյեի հետ: