Պրիգոժինի դուստրը՝ մատնահարդար
Հայտնի հոր՝ Իոսիվ Պրիգոժինի հետ հերթական աղմկահարույց վեճից հետո 19-ամյա Դանայա Պրիգոժինան այլևս պրոդյուսեր հորից օգնություն չի խնդրում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Աղջնակը, ով երազում է երգչուհի դառնալ, գումար է վաստակում մոսկովյան իր բնակարանում մատնահարդարմամբ զբաղվելով և այլ կոսմետոլոգիական ծառայություններ մատուցելով:
Պրիգոժինի նախկին կինը՝ Ելենան, ներկայիս կողակցի հետ փորձում է ընտանիքի հոգսերը հոգալ, իսկ նրա երկու դուստրերն էլ համեստ պայմաններում փորձում են պահպանել գոյութթյունը:
Դանայան եղած ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքի անցնելու ցանկություն է հայտնել, բայց ցանկությունը դեռևս իրականություն չի դառնում: