Որքա՞ն գումար կկորցնի Քարդաշյանը, եթե 1 ամիս տանից դուրս չգա
Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանը կորել է հանրության աչքից: Նա նույնիսկ դադարել է սոցկայքեր մտնել: Նա միայն մեկ անգամ դստեր հետ զբոսանքի է դուրս եկել՝ փակելով դեմքը: Ընտանեկան ռեալիթի-շոուի նկարահանոմները ևս դադարեցվել են: Այս մասին գրում է Peopletalk.ru-ն:
Եվ մի մարդու համար, ով հանրության ուշադրության կենտրոնում գտնվելով է գումար վաստակում, դա մեծ ֆինանսական կորուստ է:
Որոշ փորձագետներ կարծում են, որ եթե Քիմը մի ամիս իր մասին չհիշեցնի հանրությանը, ապա ուղիղ մեկ միլիոն դոլար կկորցնի:
Այժմ սոցցանցերի միջոցով վաստակած ողջ գումարը Քիմը տալիս է իր թիկնապահներին: Նա այս պահին 20 թիկնապահ ունի:
Հետաքրքիր է, թե որքան ժամանակ Քիմը դուրս չի գա տնից և չի հիշեցնի իր մասին: