Ֆրանսիայի ոստիկանությունը գտել է Քիմ Քարդաշյանի գողացված զարդերից մեկը
Փարիզի քննիչները գտել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի գողացված զարդը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով փարիզյան թերթերից մեկին:
Չի պարզաբանվում, թե կոնկրետ որ զարդն է հաջողվել գտնել: Վարկածներից մեկով՝ դա կարող է լինել զարդի մի մասնիկ՝ թանկարժեք քար, որն ընկել է կողոպտիչների մոտից գողության ժամանակ:
«Այն գտնվել է «No Address» հյուրանոցի մոտակայքում, որտեղ էլ տեղի էր ունեցել Քիմ Քարդաշյանի վրա հարձակումը»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը:
Ենթադրվում է, որ հանցագործները պատահաբար կորցրել են այն՝ փորձելով արագ փախչել դեպքի վայրից: Այժմ փորձագետներն անհրաժեշտ անալիզներ են անցկացնում:
Քննիչները հույս ունեն, որ զարդի վրա կարող են մնացած լինել հանցագործների ԴՆԹ-ների հետքերը: