Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին նոր ձայնասկավառակ են ձայնագրում
Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնիի հարաբերությունները սկսվել են երաժշտության հանդեպ տածած մեծ սիրուց։ 2007թ. ամուսնու երաժշտական ճաշակին տուրք տալով՝ Լոպեսը ձայնագրեց իր իսպանալեզու սկավառակը, որը բավականաչափ հաջողություններ գրանցեց։
«ComoAma Una Mujer»-ը «Billboard»-ի լավագույն տասնյակում հայտնվեց։ Սակայն հետագայում երգչուհին այլևս իսպանալեզու երգերի ուղղությամբ չաշխատեց։
Բայց այժմ՝ վերոնշյալ սկավառակի ստեղծումից գրեթե 10 տարի անց, Լոպեսը պատրաստվում է նախկին ամուսնու հետ նոր ձայնասկավառակ ստեղծել։ Նրանց աշխատանաքը կկարողանանք գնահատել արդեն այս տարվա նոյեմբերին։
Ի դեպ, Լոպեսի մոտ Էնթոնիի հետ ձայնասկավառակ ստեղծելու միտքը հղացել է Կասպեր Սմարթից բաժանվելուց բետո։ Միգուցե այս համագործակցությունը վերականգնի՞ երբեմնի սիրահար զույգի հարաբերությունները։