Բեյոնսեն մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց շարքում է
«Vanity Fair» ամսագիրը ներկայացրել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը։ Առաջին տասնյակը, ինչպես միշտ, զբաղենում են գործարարները, տարբեր հայտնի ռեսուրսների սեփականատերերը։
Բայց նրանց շարքում իր տեղն է գտնել նաև երգչուհի Բեյոնսեն։ Չնայած նրան, որ միս Քարթերը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, այնուամենայնիվ, նրա ձեռքբերումները գնահատվել են և հավասարվել Մարկ Ցուկերբերգի ձեռքբերումների հետ։
Առաջին տասը հորիզոնակնները զբաղեցնում են «Amazon»-ի, «Facebook»-ի, «Snapchat»-ի հիմնադիրները, «The Walt Disney»-ի ղեկավարը և այլն։ Հարկ է նշել, րո մոլորակի ամենաազդեցիկների շարքը համալրել են նաև Թեյլոր Սվիֆթը (18-րդ տեղ), Ջենիֆեր Լոուրենսը (28-րդ տեղ), Ադելը (47-րդ հորիզոնական) և այլ հայտնիներ։ Իսկ ահա Քարդաշյանների ընտանիքին բաժին է ընկել վերջին հորիզոնականներից մեկը։