Լինդսի Լոհանն այցելել է Թուրքիայում փախստականների ճամբար
Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանն այցելել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող փախստականների ճամբար: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
«Եվրոպական պետություններն ու ԱՄՆ-ը պետք է իրենց վրա մեծ պատասպանատվություն վերցնեն փախստականների ճգնաժամային իրադրության պայմաններում»,-նշել է Լոհանը:
Նա նշել է, որ ճամբարում հանդիպել է ուժեղ մարդկանց` մեծահասակների և երեխաների, ովքեր բարդ կենսապայմաններում ապրելով` զարմացրել են իրեն: Նա հանդիպել է երեխաների, ովքեր կորցրել են հորը, կանանց, ովքեր կորցրել են ամուսիններին: Լոհանը նշել է, որ չի կարելի մոռանալ, որ նրանց համար պետք է ավելին անել: