Պետք է, որ մարդու սրտում լինի Տերը. Նազենի Հովհաննիսյան
Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը գրել էր «Աստված Ֆեյսբուքում գրանցված չի, աղոթքներն այստեղ մի գրեք»: Ուզում եմ ասել, որ շատերն աղոթելու ձևը չգիտեն, աղոթք չգիտեն կամ ուղղակի տեղին խոսքի մեծ կարիք ունեն, ով՜ գիտի: Աստծո գործերն անքննելի են, իսկ խոսքի տարածականությունն` անսահման։
Պետք չի, որ Ֆեյսբուքում լինի «գրանցված», պետք է, որ մարդու սրտում լինի Տերը։
Բարի Պատարաˊգ ու լավ կիրակի բոլորիս։ Իսկ լավ խոսքը բուժում է. աղոթքը, որ հաստատ»: