Արնոլդ Շվարցենեգերը չի քվեարկի Դոնալդ Թրամփի օգտին
Հայտնի դերսան, մարզիկ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ չի քվեարկի ԱՄՆ նախագհի թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Իրավիճակի լրջությունը նրանում է, որ Դերասանը հանդիսանում է Թրամփի կուսակցության անդամ:
«1983թվականից հետո, երբ ես դարձա Ամերիկայի քաղաքացի, ես չեմ քվեարկում հանրապետական կուսակցության թեկննածուի օգտին: Ես հպարտ եմ, որ հանրապետական եմ, սակայն առավել հպարտ եմ, որ ամերիկացի եմ: Ես ցանկանում եմ իմ ընկերներին հիշեցնել, որ երկիրը վեր է կուսակցական շահերից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շվարցենեգերը: