Քիմ Քարդաշյանին թալանողներին սպասվում է 90 տարվա ազատազրկում
Մինչ Քիմ Քարդաշյանը փորձում է ուշքի գալ Փարիզի հյուրանոցային համարում իր վրա հարձակումից և կողոպուտից հետո, հայտնի է դարձել, թե ինչ է սպասվում հանցագործին: Եթե հաջովի բռնել կողոպտիչներին, ապա բանտից նրանք այլևս դուրս չեն գա: Նրանց սպասվում է 90 տարվա ազատազրկում: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Քիմ Քարդաշյանի փաստաբանը նշել է, որ հարձակվողներին կներկայացվի մեղադրանք երեք հոդվածներով` կողոպուտ, հարձակում` զենքով և առևանգում: Հանցագործություններից յուրաքանչյուրը նախատեսում է 30 տարվա ազատազրկում: Իսկ ոստիկանությանը դեռևս չի հաջողվել գտնել հանցագործների հետքը: