Լեդի Գագան վերածվել է տիկնիկի
Լեդի Գագան որոշել է անմահանալ ոչ միայն երաժշտության մեջ, այլև խաղալիքների աշխարհում: Հոկտեմբերի 17-ին վաճառքի կհանվի «Monster High» տիկնիկը, որը ստեղծվել է հայտնի երգչուհու կերպարով: Այս մասին գրում է Startslife.ru-ն:
Խաղալիքը, որն արժե 29.9 դոլար, կկոչվի «Զոմբի Գագա»: Նշենք, որ այն իսկական զոմբիի տեսք ունի՝ գունատ դեմք, տարօրինակ դեմք, ձգված ժպիտ:
Ի դեպ, «Զոմբի Գագա»-ի արտաքին տեսքը Լեդի Գագայի քրոջ՝ Նատալի Ջերմանոտայի շնորհքն է: Ինչպես հայտնել է աղջիկը, նա ոգեշնչվել է երգչուհու կերպարներից մեկից, որը եղել է «Born This Way» տեսահոլովակում: «Զոմբի Գագա»-ն կվաճառվի վարդագույն մազերով, մուգ ակնոցով և կոստյումով, սակայն հավաքածուի մեջ կլինի նաև լրացուցիչ հագուստ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրապարակվել է երգչուհու նոր տեսահոլովակը՝ «Perfect Illusion» երգի հիման վրա: