Վիկտորյա Բեքհեմը ևս մի «որդի է ունեցել» (լուսանկարներ)
Օրերս աստղային մայրիկ և ոճային կուռք համարվող Վիկտորյա Բեքհեմը իր որդի Բրուկլինի հետ Աֆրիկայում էր՝ բարեգործական առաքելությամբ: Աստղի այցը Քենիա շատ զգացմունքային է եղել. չէ՞ որ Վիկտորյան հայտնել է այն մասին, որ իր և իր որդու պատվին երեխա է անվանակոչվել: Այդ երեխայի կյանքը փրկվել է տարածաշրջանում բարեգործական աշխատանքի շնորհիվ: Այս մասին գրում է Moirebenok.ua-ն:
Այսպես, Վիկտորյան իր որդու հետ այցելել է այդ տղային, ով ծնվել է «New Life Home Trust» կլինիկայում և ստացել Բրուկլինի անունը: Դրա մասին իմանալով՝ աստղային մայրիկը չի կարողացել զսպել իր արցունքները և շտապել է գրկել նրան, իսկ հետո փոխանցել իր ավագ որդուն: Վիկտորյան հայտնել է, որ այնպիսի զգացում է ունեցել, կարծես կրկին մայրացել է:
Աֆրիկացի փոքրիկ Բրուկլինի հետ լուսանկարը հայտվել է Վիկտորյայի, ավելի ուշ նաև Բրուկլինի ինստագրամյան էջերում: