Քիմ Քարդաշյանի ամենահայտնի նմանակը՝ «տղամարդ Քիմը», երրորդ անգամ վիրահատել է քիթը (լուսանկարներ)
24-ամյա բրիտանացի Ջորդան Ջեյմս Պարկը, ով աշխարհում հայտնի է որպես «տղամարդ Քիմ», որոշել է քթի ևս մեկ վիրահատություն անել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Ջորդանն իր դեմքը փոփոխության է ենթարկել 19 տարեկանում: Առաջին անգամ նա փոփոխել է հոնքերը, իսկ հետո լցրել շուրթերը (մի քանի անգամ), իսկ դրանից հետո որոշել վիրահատել ճակատը, այտոսկրերն ու քիթը:
Ի դեպ, Պարկը քիթը մեկ անգամ չէ փոփոխության ենթարկել: Այս պահի դրությամբ վերջին՝ երրորդ վիրահատությունն արվել է Ստամբուլում: Երիտասարդը հույս ունի, որ սա իր վերջին ռինոպլաստիկան կլինի:
«Ես ուղղակի բժշկին ցույց տվեցի, թե ինչպիսի տեսք ունի Քիմ Քարդաշյանի քիթը, նրան խնդրեցի իմ քիթը հենց այդպիսին դարձնել: Ես կարծում եմ՝ նա հասկացավ առաջադրանքը, և ստացվեց այն, ինչ պետք է: Իմ հայտնիության պատճառով ես պետք է սկսեմ ավելի մեծ գումարներ ծախսել այս բոլոր գործընթացների համար, և դա ամենահաճելին է: Մասնագետները պատրաստ են ինձ համար ավելի ու ավելի շատ զեղչեր անել, միայն թե ես պատմեմ նրանց մասին»,- հայտնել է «տղամարդ Քիմը»: