Թուրքական բանակը Սիրիայում ահաբեկիչների 82 օբյեկտ է ոչնչացրել
Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում 268 օդային հարված է հասցրել «ԻՊ»-ի դիրքերին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է «ԻՊ»-ի 82 օբյեկտ:
«Մեր զինված ուժերն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում, որի արդյունքում՝ ոչնչացվել են զենքի պահեստարաններ: Ոչնչացվել է «ԻՊ»-ի ավելի քան 82 օբյեկտ: Սիրիական բանակը 2 զոհ և 10 վիրավոր ունի, իսկ թուրքական կողմում տուժածներ չկան: Վերահսկողության տակ է վերցվել Ակթարինի հարավ-արևմուտքը»,-նշվում է հաղորդագրությունում: