Սաթի Կազանովան հանուն սիրելի տղամարդու փոխել է ինքն իրեն
Հայտնի երգչուհի Սաթի Կազանովան հազվադեպ է իր ներքին աշխարհը բացում բոլորի առաջ: Նա նախընտրում է իր անձնական կյանքը հանրային չդարձնել, սակայն երգչուհին մի քանի բանով որոշել է կիսվել երկրպագուների հետ:
Երգչուհին անկեղծորեն ասել է, որ նախընտրում է հարաբերություններ սկսել ուժեղ տղամարդու հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Հարկ է նշել, որ նման տեսակի տղամարդիկ, որպես կանոն նախընտրում համեստ, խելոք աղջիկների:
Կազանովան նաև նշել է, որ մի անգամ փորձել է իրեն փոխել հանուն սիրելի տղամարդու, սակայն դա այդքան էլ լավ ավարտ չի ունեցել: Նա գեղեցիկ ռոմանտիկ հարաբերություններ է ցանկացել ունենալ, սակայն դա երգչուհուն չի հաջողվել