Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմին հասնելու ուղղությամբ
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեչքին հայտնել է, որ Թուրքիան բանակցութուններ է վարում Ռուսաստանի հետ վիզային սահմանափակումները հանելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Ինչպես դուք գիտեք, մինչև ճգնաժամը մեր երկրների քաղաքացիները կարող էին ճանապարհորդել առանց վիզայի անհրաժեշտության: Առանց վիզային հարաբերությունները ծառայում են ի օգուտ տուրիզմի, առևտրի ընդհանուր առմամբ նրանք օգուտ են: Անկասկած, մենք շարունակում են բանակցել այդ ուղղությամբ»,- հայտնել է նա:
«Նախկին մակարդակի առևտրա-տնտեսական հարաբերությունները վերականգնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի հանվեն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի իշխանությունների կողմից»,- ասել է նա: