Հյուրանոցի դռնապանը պատասխանել է իր հասցեին հնչեցրած Քարդաշյանի մեղադրանքին (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանին Փարիզում թալանելու դեպքը շարունակում է մնալ քննարկման առաջին թեման բոլոր ԶԼՄ-ների համար: Քիմը վերադարձել է Լոս Անջելես: Երեկ հայտնի դարձավ, որ ավելի վաղ, հայտնի 13 մլն դոլարն իրականում 5 ու կես միլիոն է: Բացի այդ, Քիմը լրացրել է ապահովագրության փաստաթղթերը: Այս մասին հայտնել է Close.fr-ը:
Պետք է ասել, որ օրերս ֆրանսիական ոստիկանության հետ զրույցի ժամանակ Քիմը նշել է, որ դռնապանը տարօրինակ կերպով հանգիստ էր իրեն պահում: Եվ ահա, դռնապանը, ով գողերին Քիմի սենյակ էր բերել, լռությունը խախտել է և ֆրանսիական մամուլի միջոցով հաղորդել, որ բաց նամակ է գրել Քիմ Քարդաշյանին:
«Սիրելի՛ Քիմ, երբ զգում ես զենքերը գլխիդ մոտ, դա այն պահն է, երբ քո հանգստությունը լուծում է կյանքի ու մահվան հարցը, խոսքը մեր՝ իմ ու քո կյանքերի մասին է: Ես հույս ունեմ, որ այժմ դու դա ավելի լավ ես զգում»,- գրել է դռնապանը, ում անունը չի նշվում: