Անջելինա Ջոլին խոստովանել է իր նոր սիրավեպի մասին
Անջելինա Ջոլին խոստովանել է Բրեդ Փիթին, որ նա ուրիշի հետ է հանդիպում: Այս մասին հայտնել է The Hollywood Life-ը:
Հայտնի է, որ Անջելինա Ջոլին սիրահարվել է միլիարդատիրոջ՝ Մերձավոր Արևելքից և գաղտնի հանդիպում է նրա հետ: Բացի այդ, միլիարդատերն ամուսնացած է:
«Էնջին խոստովանել է Բրեդին, որ նա սիրահարվել է այլ տղամարդու: Նրանք թաքցնում էին իրենց զգացմունքները, սակայն գաղտնի հանդիպում էին վերջին կես տարին: Նա Մերձավոր Արևելքից է, միլիարդատեր է, սակայն ստացել է կրթությունը Օքսֆորդում»,- հայտնել է հրատարակչությունը:
Նշվում է, որ նրանք ծանոթացել են բարեգործական միջոցառման ժամանակ, որտեղ Ջոլին ներկա էր, որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: