Ես լրիվ առողջ եմ. Ռոբ Քարդաշյանը հաղթահարել է ծանր հիվանդությունը
29-ամյա Ռոբ Քարդաշյանը հաղթահարել է ծանր հիվանդությունը՝ շաքարը: Նա բուժման ամբողջ ընթացքում աշխատել է հետևել բժիշկների ցուցումներին, ճիշտ է սնվել և զբաղվել սպորտով:
Նրա ջանասիրությունը, իհարկե, տվեց իր արդյունքը, նա կարողացավ հաղթահարել հիվանդությունը:
«Ես լրիվ առողջ եմ, ինձ թվում է՝ սա լավագույն նորությունն էր, որ ես լսել եմ»,-ասել է նա իր 28-ամյա հարսնացուին՝ դիետոլոգից համապատասխան լուրը ստանալուց հետո:
Ի պատասխան, հարսնացուն նրան հարցրել է, թե արդյոք նա ուրախ չէ, որ հայր է դառնալու, իսկ Ռոբն ասել է, որ դա առաջին տեղում է: