Լեպսը, Պևցովը և այլք հանդես են եկել ընդդեմ հղիության արհեստական ընդհատման
Երգիչ Գրիգորի Լեպսը, դերասան Դմիտրի Պևցովը, ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը և հեռուստահաղորդավար Օկսանա Ֆյոդորովան ստորագրել են խնդրագիր՝ հղիության արհեստական ընդհատումների արգելքին կողմ: Այս մասին հայտնել է «Интерфакс-ը:
«Ես ինչպես մայր, ով հասկանում է, որ կնոջ առաքելությունը մայրությունն է, իհարկե հանդես եմ գալիս ընդդեմ աբորտների»,- ասել է Ֆյոդորովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը մտադիր է այդ ուղղությամբ որոշում կայացնել մինչև 2016 թվականի վերջ: