Բրեդ Փիթը Ջոլիի հետ բաժանությունից հետո առաջին անգամ հանդիպել է երեխաներին
Բրեդ Փիթն առաջին անգամ հանդիպել է իր երեխաներին Անջելինա Ջոլիի հետ բաժանությունից հետո: Այս մասին հայտնել է «People»-ը:
«Վերջերս Բրեդը հիանալի ժամանակ է անցկացրել երեխաների հետ»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ Փիթը սիրում է իր երեխաներին աշխարհում ամեն ինչից առավել, և նրանք ավելի մեծ նշանակություն ունեն նրա համար, քան մեկ այլ բան: Դերասանը կանի ամեն ինչ, որպեսզի մշտապես լինի երեխաների կողքին: