Քիմ Քարդաշյանը կողոպուտի մեջ իրեն է մեղադրում
Քիմ Քարդաշյանը, ով կողոպուտի զոհ է դարձել փարիզյան հյուրանոցում, կարծում է, որ անձամբ է մեղավոր տեղի ունեցածում: Հայտնի աստղը զղջում է, որ ցուցադրել է իր հարստությունը սոցցանցերում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
«People»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Նյու Յորք ժամանելիս նա որպես հանցագործության պատճառ նշել է իր 4.5 միլիոն դոլար արժողությամբ մատանու և այլ թանկարժեք զարդերով նկարներով հրապարակումները:
«Քիմը շոկի մեջ է և իրեն է մեղադրում: Նա զղջում է, որ «Snapchat»-ում լուսանկարներ էր ներբեռնել ամուսնական մատանին մատին և զղջում է, որ մշտապես այն կրում էր: Կողոպուտը նրան ստիպեց մտածել այն մասին, թե ինչպես է նա հագվում և ինչով է զբաղվում»,- հայտնել են աստղի մտերիմները:
Զարդը Քանյե Ուեսթի նվերն է եղել: Նշվում է, որ Քանյեն առաջարկել է նորը գնել, սակայն Քիմը հրաժարվել է: