Քլինթոնը մեկնաբանել է Քիմ Քարդաշյանին կողոպտելու դեպքը
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ցավակցել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, ումից գողացել են մի քանի միլիոն դոլարի թանկարժեք զարդեր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Mashable»-ին:
«Նա հիմա այժմ տանն է, չէ՞: Նրա ամուսինը ստիպված է եղել դադարեցնել համերգը, որպեսզի աջակցի կնոջը»,- մեկնաբանել է քաղաքական գործիչը:
Քլինթոնը հավելել է, որ ուրախ է, որ ոչ ոք չի տուժել պատահարի հետևանքով:
Քլինթոնի արձագանքը բավականին տարբերվում է համացանցի օգտատերերի մեծամասնության մեկնաբանություններից, ովքեր քննադատել են Քարդաշյանի կենսակերպը՝ նշելով, որ նա «ստացել է այն, ինչին արժանի է»:
Ավելի վաղ մոդելյեր և լուսանկարիչ Կառլ Լագերֆելդը քննադատել էր ռեալիթի-շոուի աստղին հարստությունը չափից ավելի ցուցադրելու համար: