Քսենիա Սոբչակին 14 տարեկանում փորձել են բռնաբարել
Քսենիա Սոբչակի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունացել: ԶԼՄ-ների հաղորդմամբ, վերջերս հրատարակվել է «Ռուսաստանի ամենահայտնի մարդիկ իրենց երազանքների, վախերի և հաջողությունների մասին» գիրքը, որում հեռուստահաղորդավարուհին կիսվել է իր մանկության տարիներին իրեն բռնաբարելու փորձի մասին հիշողություններով: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Համաձայն գրքի այդ հատվածի՝ դեռահաս Քսենիան երկու կյանքով էր ապրում: Օրվա առաջին կեսին նա քաղաքապետի օրինակ ծառայող դուստր էր, ով գնում էր դասերի, իսկ գիշերներին դուրս էր գալիս տնից՝ արկածներ փնտրելու:
Այդ գիշերներից մեկի ժամանակ նրա հետ սարսափելի դեպք է պատահել: Նրան առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ և չեն հավատացել, որ 14-ամյա աղջիկն իրականում քաղաքապետի աղջիկ է: Քսենիան և ընկերուհին պարզապես հրաշքով են կարողացել դուրս պրծնել հյուրանոցից՝ զուգարանի փոքրիկ պատուհանով: Դեպքը տեղի է ունեցել ձմռանը: